• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Ուդայպուրի աշխարհաքաղաքական երկխոսության 3-րդ համաժողով

23 մարտի, 2024
2024թ. մարտի 22-23-ը Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է «Usanas» հիմնադրամի կողմից Հնդկաստանի Ուդայպուր քաղաքում կազմակերպված ամենամյա աշխարհաքաղաքական երկխոսության 3-րդ համաժողովին (MPAGD 2024), որի ընթացքում հանդես է եկել Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին նվիրված ելույթով:
Իր խոսքում դեսպան Վ. Աֆյանը, մասնավորապես, անդրադարձել է երկկողմ հարաբերությունների վերջին շրջանի դինամիկ զարգացումներին, տարբեր ոլորտային համագործակցության ակտիվացմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ առանձնանշելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
Համաժողովին մասնակիցում էին տարբեր երկրների դիվանագետներ, փորձագետներ, այդ թվում Հնդկաստանի ԱԳՆ և այլ պետական կառույցների գործող և նախկին պաշտոնյաներ, ինչպես նաև մի շարք երկրներում գործունեություն ծավալած դեսպաններ: Երկօրյա քննարկումներին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական (ԱՊՐԻ) անկախ վերլուծական կենտրոնի ներկայացուցիչները:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: